Առաջիկա 5 օրերին զով եղանակը կպահպանվի. Գագիկ Սուրենյան
Եվրոպայի փոքր երկրների առաջնության լավագույն բասկետբոլիստՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արելէ տեղեկացնելով, որ առաջիկա օրերին զով եղանակը Հանրապետությունում կպահպանվի:
«Հանրապետության տարածքում Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցությունը առաջիկա 5 օրերին կպահպանվի: Հատկապես երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գրեթե բոլոր շրջաններում զգալի նվազել է, երեկ մայրաքաղաքում առավելագույնը գրանցվել է +32 աստիճան տաքություն, առաջիկա 5 օրերին ջերմային ֆոնում էական տատանումներ չեն սպասվում, ցերեկային ժամերին ջերմաստիճանը հիմնականում կտատանվի +30…+32 աստիճան : Անձրևները հատկապես ինտենսիվ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում ինչպես նաև Գեղարքունիքում, մյուս մարզերում տղումները կլինեն համեմատաբար կարճատև և քիչ քանակությամբ»,- գրել է Սուրենյանը: