Ադրբեջանական մամուլի անդրադարձը` Մխիթարյանի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» Ադրբեջանում հերթական հիստերիան է առաջացրել: Հայաստանի ազգային ընտրանու ավագը պատմության մեջ դարձավ հետխորհրդային պետություն ներկայացնող ամենաթանկ ֆուտբոլիստը:
Մխիթարյանի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանն անդրադարձել է Ալիևի խոսափող haqqin.az և գրել.
«Ե՞րբ է Ադրբեջանում հայտնվելու ֆուտբոլիստ, ում գնահատեն ո’չ, ոչ թե 42 մլն, այլ գոնե 4 մլն: 25 տարվա անկախության ընթացքում Ադրբեջանը չի ունեցել ոչ մի խաղացող, ով կարողանար խաղալ եվրոպական առաջատար առաջնությունում: Մխիթարյանը խաղալու է աշխարհի ամենահայտնի և հարուստ լիգայի ուժեղագույն ակումբներից մեկում: Նրան մարզելու է մոլորակի լավագույն մարզիչներից մեկը` Ժոզե Մոուրինյուն: «Մանչեսթեր Յունայթեդի» տասնյակ հազարավոր երկրպագուներ ամբողջ աշխարհում կրելու են Հայաստանի հավաքականի առաջատարի ազգանվամբ մարզաշապիկներ: Սա երկրի համար լավագույն գովազդն է, ընդ որում՝ անվճար… Մեզ մնում է միայն սպասել ու հուսալ»: