Հակառակորդը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակներից. ԼՂՀ ՊԲ
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: