Հուսով ենք՝ Ֆրանսիայի Սենատը ևս կհաստատի այս նախագիծը. Էդվարդ Նալբանդյան (տեսանյութ)
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Հանրային հեռուստատեսության Առաջին լրատվական ծրագրի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի երեկ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հավասարության և քաղաքացիության մասին օրինագծի ընդունումը։
«Միանգամայն ողջունելի է Ֆրանսիայի կառավարության նախաձեռնած օրինագիծը, որը միաձայն հաստատվեց Ազգային ժողովի կողմից՝ համապատասխան որին փոփոխություններ են մտցվում Ֆրանսիայի Հավասարության և քաղաքացիության օրենքի մեջ՝ քրեականացնելով ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը և, համապատասխանաբար, նաև՝ Հայոց ցեղասպանության ժխտումը։
Հուսով ենք, որ Ֆրանսիայի Սենատը ևս կհաստատի այս նախագիծը, և դա կստանա օրենքի ուժ, և այս քայլով Ֆրանսիան ևս մեկ կարևոր, արժեքավոր քայլ կկատարի ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»,- իր պատասխանում ասել է Նալբանդյանը: