Սերժ Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 2-ին մի շարք օրենքներ է ստորագրել: Ստորագրվել են ԱԺ կողմից ընդունված հետևյալ օրենքները՝ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»: