Հալեպում հրթիռակոծվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացը գտնվող «Կիլիկիա» շենքը
Զինյալ ահաբեկչական խմբավորումները հուլիսի 2-ին ժամը 03:15-ին հրթիռակոծել են Հալեպի Նոր Գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացը գտնվող «Կիլիկիա» շենքը: Այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը:
Տարածքում գտնվող բնակարանները, աշխատավայրերը, ինչպես նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառույցը նյութական վնասներ է կրել:
Զոհեր ու վիրավորներ չկան: