Մխիթարյանի ու Գյունդողանի հեռանալու մտադրության մասին գիտեի, և դա ազդեց որոշմանս վրա. Հումելս
Գերմանիայի ազգային hավաքականի պաշտպան Մատս Հումելսն ասել է, որ վաղուց գիտեր «Բորուսիայի» ֆուտբոլիստներ Իլքայ Գյունդողանի և Հենրիխ Մխիթարյանի հեռանալու որոշման մասին, և որ դա ազդել էր Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելու իր որոշման վրա: Այս մասին գրում է Sport1-ը:
Իլքայ Գյունդողանը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի», իսկ ահա Հենրիխ Մխիթարյանն առաջիկայում, մեծ հավանականությամբ, դառնա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող:
«Ես համեմատաբար ավելի վաղ գիտեի Գյունդողանի և Մխիթարյանի մտադրությունների մասին: Դա ազդեց նաև իմ որոշման վրա»,- նշել է գերմանացի պաշտպանը: