«Հրապարակ». Նոր ԱԺ-ի հարցում դեռ իր «տղամարդու» խոսքը պետք է ասի ՌԴ-ն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանությունը մտմտում է, թե ինչ կոնֆիգուրացիա է լինելու ապագա ԱԺ-ում մյուս միավորումների մասով, որում իր ուրույն տեղն ունի նաև նորաստեղծ «Համախմբում» կուսակցությունը: Այն ոչ այնքան ներքին, որքան արտաքին խաղի համար է անհրաժեշտ:
Ու հիմա «վերևում» չգիտեն` «Համախմբումն» ում հետ կարող է դաշինքի գնալ՝ «Հայկական վերածննդի՞», ԲՀԿ-ի՞, ՀԱԿ-ի՞։ Բոլորին հավաքել մեկ «զամբյուղում»՝ իշխանության համար վտանգավոր է: Դեռ իր «տղամարդկային» խոսքը պետք է ասի նաև Ռուսաստանը: Իսկ «ապրոբացիան» տեղի կունենա Գյումրու ընտրություններով: Ի դեպ, երեկ կայացավ «ԳԱԼԱ» կուսակցության հիմնադիր համագումարը, նախագահ ընտրվեց «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նախագահ Վահան Խաչատրյանը, հրավիրված էին ՀԱԿ-ի, «Ժառանգության», «Քաղաքացիական պայմանագրի» տարածքային կառույցների ներկայացուցիչները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում