«Հրապարակ». Դեմիրճյանի ժամանակ ուրիշ էր՝ շշուկով էին հազում
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«ԱԺ նախագահից է գալիս պատգամավորների անզուսպ պահվածքը: Խորհրդարանը երբեք այսքան ցածր մակարդակի վրա չէր եղել, ինչպես անցած նստաշրջանի ժամանակ:
Նույնիսկ Տիգրան Թորոսյանի նման ոչ խստաբարո մարդը կարողանում էր բռի մեջ պահել խորհրդարանը: Այս մասին օրաթերթի հետ զրույցում ասել ԱԺ հնաբնակներից մեկը:
Նա հիշել է այն ժամանակները, երբ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանն էր:
«Դեմիրճյանի ժամանակ այնպիսի կարգուկանոն էր տիրում նիստերի դահլիճում, որ որևէ պատգամավոր ավելորդ ծպտուն չէր հանում, անգամ հազալիս էին շշուկով հազում»,-ասել է զրուցակիցը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: