Դոլարն աճել է, եվրոն, ֆունտն ու ռուբլին` նվազել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 1-ին, կազմել է 476.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.15 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 529.66 դրամ (նվազել է 0.79 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 634.76 դրամ (նվազել է 6.47 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.43 դրամ (նվազել է 0.01 դրամով):