Ինչո՞ւ են նորից աղմկում տաքսիստները (տեսանյութ)
Ռուսաստանի խոշոր քաղաքներում` Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Վորոնեժում և այլ քաղաքներում գործող YandexTaxi-ն այսօրվանից իր ծառայությունը կմատուցի նաև Հայաստանում: YandexTaxi-ն ծառայություն է, որը թույլ է տալիս տաքսի պատվիրել շահավետ սակագնով և առանց հեռախոսազանգի:
Այն հայաստանյան շուկա է ներգործել սպասարկման բավականին մատչելի պայմաններով` առաջին 2կմ-ը 100 դրամով, որից հետո յուրաքանչյուր կմ-ը` 100 դրամ, ինչն իսկական աղետ է տեղի տաքսիստների համար:
«Ինչ ուզում էին, արեցինք, լիցենզիա էլ հանեցինք, էլ ի՞նչ են ուզում, մենք լիցենզիա ունենալով` չենք կարողանալու աշխատել, նրանք առանց լիցենզիայի` մեր աշխատանքն են գողանում»,- Newspress.am-ի հետ զրույցում ասում են տաքսու վարորդները:
Տրանսպորտի և կապի նախարարությունից ասում են` «լավ կլինի», բայց թե ինչը լավ կլինի, տաքսու վարորդներն այդպես էլ չեն հասկանում: Պնդում են, որ օրվա հաց վաստակելու հնարավորությունն էլ ձեռքներից տարան, բայց էլ ոչ մեկից օգնության հույս չունեն:
«Եթե ռուսական տաքսի է, ապա ողջ Ռուսաստանում տաքսի ծառայությունը թանկ արժե, այդ ինչպե՞ս եղավ, որ Հայաստանում այդքան էժան եղավ, դա ուղղակի խաբեբայություն է: Նրանք պարզապես ուզում են օրվա հաց վաստակող տաքսիստներին վնաս պատճառել»,- վստահ են տաքսիստները:
Մանրամասները` տեսանյութում