ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակ․ Արոնյանը 5-րդն է
ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները հուլիսի 1-ի դրությամբ:
Շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով ունի 2855 միավոր: Այդ մասին հայտնում ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը:
Լևոն Արոնյանը՝ 2792 միավորով, 5-րդ հորիզոնականում է:
Ցանկում ընդգրկված են նաև՝ Գաբրիել Սարգսյանը` 56-րդ տեղում, Վլադիմիր Հակոբյանը`62-րդ և Սերգեյ Մովսիսյանը` 76-րդ տեղերում:
Լավագույն կին շախմատիստների 100-յակը գլխավորում էաշխարհի չեմպիոն Հոու Յիֆան:
Մերոնք` Էլինա Դանիելյանը ու Լիլիթ Մկրտչյանը համապատասխանաբար 39-րդ և 42-րդ տեղերում են: