Մխիթարյանի անունով «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկն արդեն վաճառքում է (լուսանկարներ)
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Այդ մասին գրել է իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն իր կայքում` հավելելով, որ ֆուտբոլիստն արդեն իսկ բնակարան է ձեռք բերել Անգլիայում` Մանչեսթերում:
Առաջիկայում «Կարմիր սատանաները» կներկայացնեն իրենց նորեկներին` Հենրիխ Մխիթարյանին և Զլատան Իբրահիմովիչին: Առայժմ կողմերը դեռևս պաշտոնապես չեն հաստատել տեղափոխությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիական ակումբը պատրաստ է 42 մլն եվրո վճարել Մխիթարյանի համար:
Daily Mail պարբերականն էլ գրում է, որ մանչեսթերյան թիմն իր օնլայն խանութում արդեն վաճառքի է հանել Մխիթարյանի անվամբ մարզաշապիկը:

