Պուտինն Օլանդին է ներկայացրել ԼՂ հարցով նախագահների հանդիպման արդյունքները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին տեղեկացրել է հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում կայացած` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով եռակողմ հանդիպման արդյունքների մասին: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:
Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները հույս են հայտնել, որ այս հանդիպման արդյունքները կնպաստեն խաղաղ գործընթացի առաջընթացին:
Նախագահները քննարկել են նաև ուկրաինական ճգնաժամի հարցը: