Կաթնամթերքի շուկան չի վերահսկվում. Բաբկեն Պիպոյան (տեսանյութ)
Ամառը ակտիվ պաղաղակի սեզոն է: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը Newspress.am-ի հետ զրույցում նախ խորհուրդ է տալիս ուտել պլոմբիր, իսկ այլ պաղաղակի տեսակներ նախընտրելուց ուշադիր լինել մակնշմանը:
Նա նաև նշում է, որ կաթնամթերքի մեջ դեռևս շարունակվում է օգտագործվել կոկոսի յուղ, պալմայի յուղ: Գիտնականներն ուսումնասիրում են բուսայուղերի ազդեցությունը մարդկանց օրգանիզմի վրա, դեռևս աշխատանք կա անելու, սակայն մի հաստատ է, որ ոչ բոլոր բուսական յուղերն են համադրելի:
Բացի այդ, ըստ Բ. Պիպոյանի, եթե Սննդի անվտանգության պետական ծառայության կայքէջում բացակայում է խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը, նա հետևություն է անում, որ ոչինչ էլ չի արվում:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի ղեկավարը միանշանակորեն շեշտում է, որ կաթնամթերքի շուկան կանոնակարգված չէ, այն չի վերահսկվում:
Մանրամասները` տեսանյութում