Հոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանը
Արխիվ

Զինվորին ծեծի ենթարկելու գործը կարճվել է

Մեղրիի զորամասում զինծառայող Արթուր Հակոբյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը շուրջ 7 ամիս քննվելուց հետո կարճվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով: Այս մասին Newspress.am-ին ասաց Արթուր Հակոբյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը: Գործում այդպես էլ որևէ անձ մեղադրյալի կարգավիճակ չի ստացել՝ չնայած զինծառայողի պնդումներին, այն մասին, որ իրեն ծեծի է ենթարկել իր զորամասի հրամանատար Ջիվան Մկրտչյանը:

Ծառայելու նպատակով Ռուսաստանից հայրենիք վերադարձած Արթուրը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներով Մուրացանի հոսպիտալ էր տեղափոխվել 2015-ի նոյեմբերին: Տղայի՝ հոսպիտալում գտնվելու մասին հարազատները պատահաբար էին իմացել: «Ջիվանն ինձ ծեծեց, Ջիվանն ինձ նեղացրեց»,- հոսպիտալում գտնվելու ընթացքում շարունակ կրկնում էր ծեծված զինծառայողը: Փաստաբան Ղարագյոզյանը դեռևս գործի կարճման որոշումը նախաքննություն իրականացնող մարմնից չի ստացել: Որպես գործի՝ ոչ օբյեկտիվ և բազմակողմանի քննված լինելու ապացույց բավարար է համարում մատնանշել միայն այն հանգամանքը, որ Ջիվան Մկրտչյանի և Արթուր Հակոբյանի միջև առերեսում տեղի չի ունեցել:

Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ առերեսումը կատարվում է երկու այն անձանց միջև, որոնց ցուցմունքներում էական հակասություններ կան: Այս դեպքում Արթուր Հակոբյանը պնդում է, որ իրեն ծեծի է ենթարկել Ջիվան Մկրտչյանն, իսկ վերջինս կտրականապես հերքում է զինծառայողի խոսքերը, ուստի ակնհայտ է այս երկու անձանց տված ցուցմունքներում առկա էական հակասությունը:

Ըստ փորձագետների՝ Արթուր Հակոբյանի մոտ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներն առաջացել են ծառայության ընթացքում և հավանական է՝ եղել են սթրեսի հետևանք: Փաստաբանը պնդում է` տղայի մոտ սթրեսն առաջացել է անմարդկային և դաժան վերաբերմունքի պատճառով, և հենց այս հանգամանքն է, որ պետք է նախաքննություն իրականացնող մարմնի կողմից քննության առարկա դառնար:

«Ի՞նչ է նշանակում անձը մեկ տարի ծառայում է բանակում, և ապա այնտեղ հոգեկան խնդիրներ է ձեռք բերում: Եթե այդ խնդիրները ոչ թե դաժան ու անմարդկային վերաբերմունքի հետևանք լինեին, այլ ուղղակի կապված լինեին ծառայության, միջավայրի փոփոխության հետ, ապա զորակոչվելուց անմիջապես հետո կառաջանային, այլ ոչ թե մեկ տարի անց»,- համոզված է փաստաբանը: Վերջինս բարձրաձայնեց նաև այն մասին, որ Պաշտպանության նախարարությունը մինչև այս պահը զինծառայողի թոշակավորման հարցը չի լուծել: «Առողջ երիտասարդը դարձել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձ և հիմա պետության կողմից ոչ մի կերպ չի հովանավորվում : Սա այն դեպքում, երբ անձը որոշում ունի այն մասին, որ հիվանդությունը ծառայության ընթացքում է ձեռք բերել»,- ընդգծեց Ղարագյոզյանն ու վստահեցրեց, որ նախաքննական մարմնի կողմից գործի կարճման որոշումն ստանալուց հետո անպայման բողոքարկելու է այն:

«Բողոքարկելու ենք Դատախազություն, եթե արդյունքի չհասնենք, հասնելու ենք մինչև ՄԻԵԴ, քանի որ այս ամենում առկա է Կոնվենցիայի երրորդ հոդվածի խախտում»,- ասաց փաստաբանը: Արթուր Հակոբյանի մորաքույրը՝ Ռիտա Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Արթուր Հակոբյանի առողջական վիճակը վերջին մի քանի օրերի ընթացքում դարձյալ վատացել է. վերջինս գտնվում է Ավան հոգեբուժական հիվանդանոցում, ջերմաստիճանը չի իջնում, չի բացառվում, որ պատճառը կարճման որոշումն իմանալն է: Արթուրի հոգեկան վիճակը մինչև հիմա զինվորական համազգեստ տեսնելիս կտրում վատանում է. նա շարունակում է պնդել, որ իրեն ծեծի է ենթարկել Զիվան Մկրտչյանը:

Մորաքույրը վստահեցնում. իրենք ամեն ինչ անելու են՝ երեխային այդ վիճակին հասցնելու համար մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար: «Իրենք իրենց մեջ փակել ու կարճել են գործը, ո՛չ զանգել են մեզ, ո՛չ հետաքրքվել: Ինձ ասում էին, որ Ջիվանը պինդ մեջք ունի, դուք ոչինչ չեք կարող անել, ու փաստորեն այդպես էլ եղավ: Բայց մենք կսպասենք կարճման որոշմանը և կբողոքարկենք այն»,- ասաց Ռիտա Հակոբյանը: