Մի շարք դպրոցների շրջանավարտներ ստացել են ավարտական վկայականներ
Ինչպես ՀՀ բոլոր դպրոցներում, այնպես էլ երևանյան կրթօջախներում ի մի են բերվել պետական ավարտական քննությունների արդյունքները: Ըստ այդմ, այսօր, Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնական դպրոցների 7623 և միջնակարգ դպրոցների 483 շրջանավարտներին հանդիսավոր պայմաններում հանձնվել են հիմնական կրթության վկայականներ և միջնակարգ կրթության ատեստատներ: