Սարգսյանի և Ալիևի հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Ֆրանսիայում. Մամեդյարով
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը կարող են հանդիպել Փարիզում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ. տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով կարող է տեղի ունենալ Ֆրանսիայում: Ֆրանսիական կողմն առաջարկել է նման հանդիպում անցկացնել»,- ասել է Մամեդյարովը` չհստակեցնելով, թե ինչ ժամկետների մասին է խոսքը: