Էլի ռուս-թուրքական ջերմությունից՝ հայկական ծիրանը տուժում է
Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարծես թե բարելավում են, և այս ֆոնին Հայաստանից արտահանումների հարցը կբարդանա:
Նշենք, որ ռուս-թուրքական հարաբերությունների սրմանը զուգընթաց Հայաստանից գյուղմթերքի արտահանումները փոքր-ինչ աշխուժացան, սակայն, ինչպես երևում է, հայ արտահանողները պետք է իրենց տեղը պահպանեն Ռուսաստանի Դաշնությունում:
Թեև այս անգամ արտահանումներին խանգարում են Լարսի անցակետի հետ կապած ճանապարհային խնդիրները, սակայն ծիրանն արտահանվում է լաստանավերով, որը երևի թե ձեռնտու է, քանի որ լրացուցիչ 1000 դոլար ծախսի դեպքում արտահանումները լաստանավերով շարունակում են: Ինչևէ:
Հայաստանից այս տարի կտրուկ ավելացել է հատկապես լոլիկի արտահանումը, իսկ ծիրանի արտահանումը թեժ սեզոնում է, հատկապես լոլիկի արտանման ծավալները զարմացրել էր ՌԴ ներկայացուցիչներին, որին գյուղնախը պատասխանեց, որ ջերմոցների տարածքներն ավելացել են, և լոլիկի մշակությունն է ավելացել: ՌԴ-ն զգուշանում էր, որ թուրքական արգելած պտուղ-բանջարեղենն է Հայաստանի միջոցով վերարտահանում ՌԴ:
Կա ճշմարտություն այդ մտահոգության մեջ, թե ոչ, սակայն փաստ է, որ արտահանումներն ավելացել են, իսկ ռուս-թուրքական ջերմացող հարաբերությունների ֆոնին՝ Թուրքիան կփորձի վերագրավվել ՌԴ շուկայում իր տեղը:
Ինչպես կդիմագրավեն հայ արտահանողները թուրքական գյուղմթերքին, դեռևս դժվար է ասել, սակայն հայ արտահանողներն այդպես հեշտությամբ իրենց տեղը չեն զիջելու թուրքական գյուղմթերքին, պարտելու պարագայում գյուղացիական տնտեսությունները կտուժեն, իսկ արտահանումը կրկին անկում կապրի: