Պոմպի փոխարեն ՀՀԿ-ն վեդրո է առաջարկում (տեսանյութ)
ԱԺ արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց Արթիկում տեղի ունեցած աղետի հետևանքների վերացման հարցը: Պատգամավորը երկու հասցե նշեց, ուր ջրի լճացում կա և նեխման պրոցես: Նիկոլ Փաշինյանն առաջարկեց պոմպերով ջուրը հեռացնել. «Կառավարությունն ու ԱԻՆ-ը տեղյակ են, շոգի պատճառով ջուրը նեխում է, այն կարող է դառնալ վարակի աղբյուր»,- նշեց պատգամավորը:
«Եղավ, կփորձենք օգնել, եթե դա այդպես է»,- արձագանքեց ԱԺ նախագահը:
Փաշինյանի խոսքերից հետո ՀՀԿ խմբակցության շարքերից լսվեց հետևյալ բացականչությունը. «Վեդրո տար»: