«Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են Աստղիկ Հակոբյանը և Նելլի Դանիելյանը
Հունիսի 30-ին` ժամը 12:00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են նկարիչ, քանդակագործ, ռեստավրատոր Աստղիկ (Ասյա) Հակոբյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ, ՌԴ նկարիչների միության անդամ Նելլի Դանիելյանը:
Թեման` Հուլիսի 1-ին Հայաստանի բնության պետական թանգարանում կբացվի ցուցահանդես «Վերադարձ» խորագրով, որի հասույթը կտրամադրվի քառօրյա պատերազմում զոհված և վիրավոր զինվորների, ազատամարտիկների ընտանիքներին. մոսկվայաբնակ նկարչուհիներն իրենց փոքր ներդնումն են ուզում ունենալ այդ ազգանվեր գործում: