Նոր ԸՕ-ն «ինչքան ուզենք, էնքան կխփենք»-ի հնարավորություն է տալիս (տեսանյութ)
«Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանն «Անդրադարձ» մամուլի ակումբում խոսեց նոր Ընտրական օրենսգրքի և նրա միջոցով ընտրություններն ավելի թափանցիկ դարձնելու շանսերի մասին:
«Անեմ հետևյալ դիտարկումը` ինձ համար ակնհայտ է, որ Ընտրական օրենսգիրքը չէ, որ երաշխավորում է ընրությունների թափանցիկ անցկացումը, պարզապես լավ Ընտրական օրենսգիրք ունելու դեպքում հնարավոր է ապահովել լավ արդյունքներ»:
Բանախոսը շեշտեց, որ լավ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է առաջին հերթին հասարակական ակտիվություն: Վերհիշելով նախորդ տարիների ընտրությունները` Ստեփան Մարգարյանը որպես օրինակ հիշեց 1990թ. անցկացած ընտրությունները, այն համարելով լավագույն ընտրությունը նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Վերջինս անցավ խորհրդային Հայաստանի ընտրական կանոններով:
Անդրադառնալով նոր Ընտրական օրենսգրքին` Ստեփան Մարգարյանը նկատեց, որ այս Ընտրական օրենսգիրքն ավելի վատն է, քան նախկինը:
«Ես դա համարում եմ խիստ արատավոր և անվանում եմ ընտրություններ` համընդհանուր քաոսի մասին»,- նշեց «Համախմբում» կուսակցութան փոխնախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում