«Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Վահան Մարդյանը
Հուլիսի 3-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը:
Տոնի խորհրդի և Արարատյան Հայրապետական թեմի կողմից հուլիսի 2-ին և 3-ին կազմակերպվելիք տոնական միջոցառումների մասին հունիսի 30-ին` ժամը 11.00-ին, «Անդրադարձ» մամուլի ակումբում կխոսեն Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ, ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և ԱՀԹ երիտասարդաց միությունների ատենապետ Վահան Մարդյանը: