Հռոմի պապը հայաստանյան այցից տեսանյութ է հրապարակել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան կատարած այցից հետո Ինսթագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել հայաստանյան այցից:
Հիշեցնենք, որ Հռոմի պապի այցը առաջին քրիստոնեական երկիր տեղի ունեցավ հունիսի 24-26-ը:
Նախ պապը հանդիպում ունեցավ նախագահական նստավայրում իր ելույթում արտաբերելով ցեղասպանություն բառը: Այնուհետև այլելեց Ծիծեռնակաբերդ` ծաղիկներ խոնարհելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Դրան հաջորդեց Պապի այցը Գյումրի, որտեղ պատարագ մատուցեց: Հաջորդիվ Ֆրանցիսկոս պապն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն էկումենիկ արարողություն մատուցեցին Երևանի Հանրապետության հրապարակում։ Պապի այցը Հայաստան եզրափակվեց Էջմիածնում, որտեղ Ամենայն հայոց կաթողիկոսը պատարագ մատուցեց:
Նկատենք, որ ֆոտոպատմության հիման վրա ստեողծված տեսանյութն ուղեկցվում է հայկական դուդուկով:
Տեսանյութը` այստեղ