ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է
Հունիսի 28-ին, ժամը 16.49-ից մինչև 17.17-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 2 կայանքներից Լոռու մարզի Մեծ Պառնի համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 400 կրակոց:
Հունիսի 28-ին, ժամը 16.23-ից մինչև 16.54-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային թվով 13 կայանքներից Շիրակի մարզի Ազատան, Անուշավան, Բասեն, Կամո, Հացիկ, Մանթաշ, Փանիկ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 4 ամպ, կատարվել է 1115 կրակոց: