Լավրով կժամանի Երևան` մասնակցելու ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում հուլիսի 4-ին կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին։ Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այսօր ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նախարարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրների գնահատականի հարցերը և միջազգային հարթակում համագործակցությունը»,- ասել է Զախարովան։
Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները, ըստ Զախարովայի, Փարիզում հունիսի 29-ին կքննարկեն Ուկրաինայում և Սիրիայում ճգնաժամերն ու Բրեքսիթի հարցը:
«Սպասվող բանակցությունների ընթացքում կքննարկվեն հակաահաբեկչական պայքարում համագործակցության հարցերը։ Անկասկած անդրադարձ կլինի նաև Ուկրաինայի, Սիրիայի, Լիբիայի ճգնաժամերին, ինչպես նաև Մերձավոր Արևելքին ընդհանուր առմամբ,– ասել է նա։