Սամվել Ալեքսանյանի հավատարմությունը Ռուսաստանին (տեսանյութ)
Այս օրերին, երբ անգամ ՀՀԿ վերնախավում են խոսում Հայաստանի նկատմամբ բարեկամ Ռուսաստանի անտարբերության մասին, Սամվել Ալեքսանյանը որոշել է Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ ու իր հավատարմությունը Ռուսաստանի նկատմամբ դրսևորել առանձնահատուկ ձևով` ԱԺ ներկայանալով ռուսական համարանիշով Rolls-Royse-ով: