Լարս-Ստեփանծմինդա ավտոճանապարհը փակ կմնա ևս երկու ամիս
Արդեն 5-րդ օրն է, ինչ սողանքի և Թերեք գետի վարարման պատճառով փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:
Լարս-Ստեփանծմիդա ճանապարհը միակ ուղղությունն է` բեռները շուկա հասցնելու համար, այդ իսկ պատճառով ստեղծված իրավիճակը վատ է անդադառնում արտահանողների գործունեության վրա: Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը Newspress.am-ի հետ զրույցում ասաց, որ մեքենաների գոյացությունն ահռելի է, որոնց մեծ մասը բեռնատարներ: Նա նաև նշեց, որ ըստ վրացական կողմի, կարծիք կա, որ Լարսի ճանապարհը փակ կմնա ևս երկու ամիս:
Հավելենք, որ ըստ ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքի անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ: