Վիսենտե Դել Բոսկեն հեռանում է Իսպանիայի հավաքականից. ԶԼՄ-ներ
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն Եվրո-2016-ի 1/8 եզրափակչից դուրս մնալուց հետո չի մնա հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Այդ մասին հայտնում է As-ը:
Նշվում է, որ 65-ամյա մասնագետը հավաքականի հետ աշխատանքն ավարտելուց հետո հավանաբար կհեռանա ֆուտբոլից` չնայած անգլիական Պրեմյեր լիգայից, գերմանական Բունդեսլիգայից և ֆրանսիական Լիգա 1-ից ստացված առաջարկներին:
Իսպանիայի ազգային հավաքականի նոր մարզիչ, ամենայն հավանականությամբ, կդառնա Խոակին Կապարոսը, ով նախկինում գլխավորել է ավելի քան 10 իսպանական ակումբ, այդ թվում` «Սևիլիան» և «Ատլետիկը»: Հանուն այս աշխատանքի Կապարոսն արդեն հրաժարվել է «Վալենսիան» և «Ալավեսը» գլխավորելու առաջարկներից:
Հիշեցնենք, որ Վիսենտե Դել Բոսկեն Իսպանիայի հավաքականում 2010 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, 2012-ին` Եվրոպայի չեմպիոն: