Փարաքարում տուն է այրվել. դեպքի վայրում աշխատում է 3 մարտական հաշվարկ
Հունիսի 28-ին, ժամը 11.41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Երևանյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 10 տան մոտակայքում գտնվող երկհարկանի տան առաջին հարկում։
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: