Արթուր Սարկիսովը նոր ակումբ ունի
«Մորդովիան» պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովի հետ: Պայմանագրի ժամկետը երկու տարի է: Այդ մասին տեղեկացնում է Sportbox.ru-ն:
Պայմանավորվածությունն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի:
2014 թվականից սկսած` Սարկիսովը խաղացել է «Շիննիկում» և «Ուրալում», ինչպես նաև եղել «Վոլգայի» խաղացող` անցկացնելով 38 խաղ և խփելով 15 գնդակ: