Մոսկովյան դատարանն այսօր կքննի Լևոն Հայրապետյանի՝ 700.000 դոլարի յուրացման գործով բողոքը
Մոսկվայի քաղաքային դատարանն այսօր կքննի հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի դատավճիռը, ով մեղադրվում է 700.000 դոլարի յուրացման համար: Ավելի վաղ նիստը հետաձգվել էր, քանի որ դատավորները պետք է լրացուցիչ ուսումնասիրեին բողոքող կողմի պահանջները: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Միևնույն ժամանակ, պաշտպանը նախորդ նիստի ընթացքում վերաքննիչ դատարանին է ներկայացրել մի քանի դիմում մշակույթի, արվեստի, Մոսկվայում հայկական սփյուռքի ներկայացուցիչների կողմից` խնդրելով Հայրապետյանի համար ընտրել այնպիսի պատժամիջոց, որը կապված չլինի ազատազրկման հետ:
Բացի այդ, փաստաբանները նշել են, որ գործարարը մեկենաս է և շատ բան է արել, այդ թվում` Ռուսաստանում օլիմպիական շարժման, ինչպես նաև Ղրիմում հայկական մշակույթի զարգացման հարցերում:
Մոսկվայի դատարանը Հայրապետյանին մեղավոր է ճանաչել 700.000 դոլարի յուրացման համար և դատապարտել 4 տարվա ազատազրկման: Դատարանը նրանից գանձել է նաև 20,850 մլն ռուբլի: