Իմ մեղքն է. Անգլիայի հավաքականի մարզիչը հրաժարական է տվել
Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում Իսլանդիայի ընտրանուն զիջելուց հետո հայտարարել է պաշտոնը լքելու մասին:
«Ես անսահման հիասթափված եմ: Անընդունելի է` Անգլիայի հավաքականն այսքան շուտ լքեց մրցաշարը: Իմ մեղքն է: Այդ պատճառով էլ հեռանում եմ Անգլիայի հավաքականից: Սա հիանալի սերունդ է: Նրանք պայքարում էին իրենց երկրի համար: Հուսով եմ՝ հաջորդ մարզչի հետ այս տաղանդավոր տղաները հաջողության կհասնեն»,- նշել է Ռոյ Հոջսոնը:
Հիշեցնենք, որ անգլիացիներն իսլանդացիներին զիջել են 1:2 հաշվով և լքել Եվրո-2016-ը: