«Ժողովուրդ». Հռոմի Պապի այցին Արամ Ա կաթողիկոսի չմասնակցելու պատճառները հայտնի չեն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցին չեն մասնակցել Հայ Առաքելական եկեղեցու չորս նվիրապետական աթոռներից երեքի գահակալները՝ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն ու Պոլսո Հայոց փոխպատրիարք Արամ Աթեշյանը:
Կրոնական այս կարևոր իրադարձությանը Երուսաղեմի հայոց պատրիարքի և Արամ Ա կաթողիկոսի բացակայության պատճառները հայտնի չեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: