Կարեն Գրիգորյանը` միջազգային մրցաշարի հաղթող
Իսպանիայում ավարտվել է Սիուտատ դե Մոնտկադա կայծակնային մրցաշարը, որին մասնակցել են 55 շախմատիստ, այդ թվում 6 գրոսմայստեր և 12 միջազգային վարպետ: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Մրցաշարին մասնակցող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 10 հնարավորից վաստակել է 9 միավոր և դարձել մրցաշարի միանձնյա հաղթող: