Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ. Ruhr Nachrichten
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» վերջնական համաձայնության է եկել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ` պայմանագրի կնքման հարցում: Այդ մասին հայտնում է Ruhr Nachrichten պարբերականը։
Ըստ պարբերականի` Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր է կնքել Մոուրինյուի թիմի հետ և կստանա տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ: Մխիթարյանի տրանսֆերի արժեքը կազմելու է 32-36 մլն եվրո: