Դոլարը, եվրոն ու ֆունտ ստերլինգը նվազել են, ռուբլին աճել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 27-ին, կազմել է 475.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.08 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 524.96 դրամ (նվազել է 4.37 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 631.57 դրամ (նվազել է 31.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.33 դրամ (աճել է 0.05 դրամով):