Լոռիում սողանքի հետևանքով գերեզմանատուն է փլուզվել
Անձրևից հետևանքով Լոռիի մարզի Շահումյան գյուղում փլուզումներ են գրանցվել: Newspress.am-ի հետ զրույցում Շահումյանի գյուղապետ Էդիկ Մանուկյանը փոխանցեց, որ վնասվել է երկու փոքր և մեկ մեծ կամուրջ, փլուզում է տեղի ունեցել գերեզմանատանը, վնասվել է շուրջ 1.5 կմ գյուղամիջյան ճանապարհ, ինչպես նաև երկու սեփական տուն հիմնահատակ քանդվել է:
Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան` ժամը 16:00-17:00 ընկած ժամանակահատվածում:
Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ:
Գյուղապետի փոխանցմամբ` կառավարությունից ոչ ոք չի ներկայացել, թեպետ դիմել են: Էդիկ Մանուկյանը շեշտեց, որ վնասի չափն ահռելի է, իսկ նմանատիպ փլուզում վերջին անգամ գրանցել էր 2009թ., որի հետևանքով վնասվել էր պոլիկլինիկայի շենքը: Չնայած դրան՝ այն ժամանակվանից ի վեր կառավարության կողմից քայլեր չեն ձեռնարկվել կանխելու համար սողանքները: