Բնական աղետն Արթիկ է բերել 100.000 խմ թափոն
Բնական աղետը քաղաք է բերել մոտ 100. 000 խմ թափոն: Արթիկում տեղի ունեցած աղետի հետևանքով արթիկցիներն ահռելի մեծ վնասներ են կրել: Ջուրը հեղեղել է ոչ միայն նրանց բնակարանները, այլև սրբել-տարել ընտանի կենդանիներին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Արթիկ կատարած այցի ժամանակ ասել է, որ կառավորությունն արթիկցիների կողքին է և կհատկացնի պատշաճ օգնություն:
Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային հանձնաժողովը կհաշվարկի և կառավարությանը կներկայացնի կորուստները:
«Ջրի շատ արագ և ինտենսիվ հոսքը նպաստել է, որ դեռևս խորհրդային տարիներից մնացած հարթավայրային մնացորդները ջրի հետ խառնվեն և այդ ամբողջ զանգվածը գա քաղաք»,- ասել է քաղաքապետը և հավելել, որ այդ ամենը տևել է 10-15 րոպե:
Քաղաքապետը չի թաքցրել, որ հեղեղման մասին առաջինն իմացել է հովիվներից:
«Արթիկի պատմության մեջ այդպիսի հեղեղ չի եղել»,- ասել է քաղաքապետ Արսեն Աբրահամյանը: