Չենք հանձնելու ո′չ օդը, ո′չ հողը. ցույց` ԱԺ-ի դարպասների մոտ
«Մենք չենք վստահում պերմյակովների բանակին, մենք վստահում ենք Հայոց բանակին», «Չենք հանձնելու ո′չ օդը, ո′չ հողը», «ՀՕՊ-ի հանձնումը = է Ստեփանակերտի ռմբակոծմանը»:
Նման գրությամբ պաստառներով ԱԺ դարպասների մոտ էին հավաքվել ցուցարարներ` ԱԺ-ից պահանջելով չվավերացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը` այն համարելով սպառնալիք ՀՀ ՀՕՊ անվտանգությանը: