Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հռոմի պապի կողմից Ցեղասպանություն եզրույթի կիրառմանը
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցելությանը Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ինչպես նաև Պապի կողմից Ցեղասպանություն եզրույթի կիրառմանը:
«Ֆրանցիսկոս պապի` հունիսի 24-26-ը Հայաստան կատարած այցի ընթացքում, այսպես կոչված, Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան այցը, 1915 թվականի դեպքերի առնչությամբ ցավալի հայտարարություններ անելը, հայ կաթողիկոսի հետ ստորագրած հայտարարության մեջ 1915 թվականի վերաբերյալ անընդունելի հայտարարություններ անելը և վերադարձի ճանապարհին ապացուցված սուտ և զրպարտող հայտարարությունները մեկ անգամ ևս ցույց են տալիս 1915 թվականի վերաբերյալ պատմական իրողությունների ու իրավունքի հետ կապ չունեցող հայկական մեկնաբանությունններին նրա կապվածությունը»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ՍերԺ Սարգսյանի հետ Նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպման ընթացում Հռոմի պապը կրկին կիրառել է Ցեղասպանություն եզրույթը, որի օգտագործման վերաբերյալ ասել է, թե Սերժ Սարգսյանն այնպիսի տոնով էր խոսում Ցեղասպանության մասին, որ տարօրինակ կլիներ այդ տերմինը չկրկնելը: