Մեծ ցավ եմ ապրում. Մեսսին հայտարարեց Արգենտինայի ընտրանուց հեռանալու մասին
Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում Չիլիի հավաքականից պարտություն կրելուց հետո հայտարարել է Արգենտինայի հավաքականը լքելու մասին:
«Սա վերլուծելու շատ բարդ պահ է: Առաջին բանը, որ գալիս է մտքիս, հավաքականում ելույթներս ավարտելն է: Ինձ համար Արգենտինայի հավաքականում ելույթները ավարտված են: Սա օգտակար կլինի բոլորին, և դա բոլորն են ցանկանում: Նրանք չեն բավարարվում եզրափակչին մասնակցելով, մենք` նույնպես: Ցավոք, չկարողացանք հաղթել: Կարծում եմ` արդեն բավական է: Մեծ ցավ եմ ապրում»,- Մեսսիի խոսքը մեջբերում է Ole-ն: