Ուրախ էի Հայաստան այցիս համար. Հռոմի պապը գրառում է արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան կատարած այցից հետո Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել, որում կիսվել է Հայաստանից ստացած տպավորություններով:
«Ուրախ էի Հայաստան այցիս համար: Հայաստանը մի երկիր է, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը` որպես կրոն: Շնորհակալ եմ բոլորին ընդունելության համար»,- գրել է Հռոմի պապը: