Ավանում Իսահակյան թաղամասի համատիրության նախագահին կախված են հայտնաբերել
Newspress.am-ի տեղեկություններով` երեք օր անհետ կորած է եղել Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի համատիրության նախագահ Անդրանիկ Վ.-ն: Այսօր հայտնաբերվել է նրա դին` կախված վիճակում:
Անդրանիկ Վ.-ի դիակը հայտնաբերել են վերելակ նորոգողները, վերելակում, երբ գնացել են նորոգելու չաշխատող վերելակը:
Վերջինս բնակվում էր Ավան վարչական շրջանի Սայաթ-Նովա թաղամասում:
Մանրամասները կներկայացնենք առաջիկայում: