«Մանչեսթերը» Մխիթարյանին 4-5 տարվա պայմանագիր է առաջարկում. The Guardian
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ տրանսֆերը մանչեսթերյան ակումբի համար կարժենա 30 միլիոն ֆունտ սթերլինգ: Այդ մասին գրում է The Guardian պարբերականը:
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է նաև Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ծառայություններով, ում հետ պայմանագրի կնքումը պատրաստվում են ավարտին հասցնել առաջիկա շաբաթվա ընթացքում:
«Կարմիր սատանաների» մարզիչ Ժոզե Մոուրինյուն այս ֆուտբոլիստներին ցանկանում է տեսնել իր նոր ակումբի առաջին իսկ մրցաշրջանում: Մխիթարյանին «Յունաթեդն» առաջարկում է 4 կամ 5 տարվա պայմանագիր: «Մանչեսթեր Յունաթեդն» ու «Բորուսիան»պայմանագիրը կարող են կնքել արդեն մեկնարկած շաբաթվա մեջ: