Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունը
Սպորտ

Հայ բասկետբոլիստներն ինձ հաճելիորեն զարմացրին. Բրայան Դանսթոն

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը Երևանում նախապատրաստվում է Փոքր երկրների Եվրպայի առաջնությանը:

Ըստ Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (FIBA) կանոնանկարգի, ազգային հավաքականները կարող են համալրվել մեկ օտարերկրացի խաղացողով: Հայաստանի հավաքականի համար այդ խաղացողը դարձավ Բրայան Դանսթոնը: Նա ծնվել է 1986 թվականին Կենտուկիում (ԱՄՆ): Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2008 թվականից: 2014 և 2015 թվականների ճանաչվել է Եվրոպայի լավագույն պաշտպան: 2013 թվականին Դանսթոնը դաձել է “FIBA inernational Cup”-ի հաղթող, 2015 թվականին հունական «Օլիմպիակոս»-ի կազմում հաղթել է հունական լիգայում, նույն թվականին դարձել է “Թուրքիայի նախագահի Գավաթ”-ի հաղթող, ապա տեղափոխվել Թուրքիայի «Անադոլու Էֆես» ակումբ:  Դանսթոնը շատ անմիջական է, չի տառապում աստղային հիվանդությամբ: Սիրով համաձայնեց պատասխանել մեր հարցերին: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Եվրոպայի լավագույն պաշտպանը խոսեց Հայաստանի հավաքականի հրավերն ընդունելու, թիմակիցների և հայ ժողովրդի մասին:

-Բրայան, ինչպե՞ս ստացար Հայաստանի հավաքականին միանալու առաջարկը:

-Մրցաշրջանի կեսն էր, երբ իմ գործակալը մոտեցավ ինձ և փոխանցեց առաջարկը: Նա ասաց, որ Հայաստանը ցանկանում է ինձ տեսնել իր հավաքականի կազմում: Մտածեցի, որ դա հրաշալի հնարավորություն է: Գիտեք, առաջին անգամ եմ խաղալու հավաքականների մակարդակով, այդ պատճառով էլ ցանկանում եմ լինել այս ամենի մի մասնիկը և օգնել թիմին իրականացնել ծրագիրը:

-Այլ առաջարկներ չե՞ն եղել:

-Անցած տարի առաջարկ եղավ Սլովենիայից, սակայն ինչ-ինչ պատճառներով հրաժարվեցի:

-Ինչո՞ւ ընտրեցիր Հայաստանի հավաքականը:

-Ինչպես արդեն ասացի, սա իմ առաջին հնարավորությունն է ներկայանալ ազգային հավաքականում, իսկ թիմում խաղալը մեծ հպարտություն է: Գիտեմ, որ դուք շատ եք հպարտանում ձեր թիմով: Ցանկանում եմ լինել այդ հպարտության մի մասը:

-Մինչև հրավեր ստանալը, ի՞նչ գիտեիր Հայաստանի մասին:

-Մինչև հավաքականին միանալը՝ ոչինչ չգիտեի: Ցանկանում եմ շատ բան տեսնել այստեղ: Գեղեցիկ վայր է: Ինչ եկել եմ Հայաստան, փորձում եմ հասկանալ այստեղի կյանքը, մարդկանց:

-Իսկ Հայկական բասկետբոլի մասին:

-Ոչինչ չգիտեի: Գիտեի, որ շատ հայեր կան, ովքեր եկել են ԱՄՆ, սակայն հայ բասկետբոլիստների մասին ոչինչ չգիտեի:

-Ի՞նչ կասես թիմակիցներիդ մասին:

-Նրանք ինձ բավականին զարմացրին: Ես չգիտեի, թե ինչ սպասել այստեղի բասկետբոլիստներից, սակայն նրանք շատ ավելի լավն էին, քան ես ակնկալում էի: Թիմն իսկապես բարձր մակարդակի է:

-Ինչպե՞ս կնկարագրես հայերին:

-Շատ բարեհամբույր ժողովուրդ են: Բոլորն ուրախ էին ինձ տեսնել: Այստեղ գալուց առաջ շատ անհանգիստ էի, չգիտեի՝ ինձ ինչպես կընդունեն, քանի որ ես հայ չեմ, սակայն բոլորը ինձ տեսնելուց ժպտում և ասում են «Օ, բարի գալուստ»: Դա ինձ շատ օգնեց:

-Հասցրե՞լ ես շրջել Երևանում, ի՞նչն ես ամենից շատ հավանել:

-Ցավոք, չեմ հասցրել շատ բան տեսնել: Հույս ունեմ՝ հնարավորություն կունենամ:

-Ինչ կասես թիմի առաջին ընկերական խաղի մասին:

-Լավ խաղ էր: Խաղադաշտ էինք դուրս եկել էներգիայով լեցուն: Լավ աշխատեցինք և՛ պաշտպանությունում, և՛ հարձակման գծում: Խաղի սկղբնամասում թիմն ավելի շատ էր տեղաշարժում, վազում, կարծոււմ եմ ` լավ էինք կենտրոնացել խաղի սկզբնամասի վրա և մեծ աշխատանք կատարեցինք, որրպեսզի դա պահենք ամբողջ խաղի ընթացքում: Լավ թիմային խաղ էր:

-Օրեր անց կմեկնարկի փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը, ի՞նչ ես կարծում, Հայաստանի հավաքականն ինչ արդյունքներ կգրանցի:

-Գիտեմ, որ նպատակը հաղթելն է: Որքան երկար խաղանք, այդքան թիմային խաղը կմեծանա: Պետք է խաղալ պաշտպանության վրա: Եթե թիմը մեկ բռունցք դառնա՝ հրաշալի կլինի:

ՀԱՕԿ լրատվության բաժին