«Բարձրացավ, հետևից բարձրացա ու գողացա ցեպը». Կողոպուտ Իջևանում (տեսանյութ)
Հունիսի 20-ին Իջևանում կողոպուտ էր կատարվել: Անհայտ անձը Երիտասարդական փողոցի շենքերից մեկի մոտ հետևել էր մի կնոջ, հետը շքամուտք մտել, հարկերից մեկում պոկել ոսկյա շղթան ու փախուստի դիմել:
Կինը դիմել է ոստիկանության Իջևան բաժին ու պատմել կատարվածը. «Մտել եմ պադյեզդ, վզիս ցեպ ա եղել, բարձրացել եմ երրորդ հարկ, մի տղա եկավ, բարձրացավ 5-րդ հարկ: Մեկ էլ մի քանի րոպե չանցած՝ 5-րդ հարկից արագ իջավ, ցեպը պոկեց փախավ»,- ոստիկանությունում պատմել է կինը:
Ոստիկանության համապատասխան միջոցառումներից հետո Իջևան քաղաքի Բլբուլյանի փողոցի բնակիչ Էդգար Հարությունյանը բերման է ենթարկվել է ու տվել խոստովանական ցուցմունք. «Երկրորդ հարկ բարձրացավ, իրա հետևից բարձրացա 4-րդ հարկ, հետո իջա 2-րդ ու 3-րդ հարկերի արանքում գողացա ցեպը և դիմեցի փախուստի»:
Մանրամասները՝ տեսանյութում