Bild. Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» կտեղափոխվի հուլիսին
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի գլխավոր տրանսֆերային նպատակն է: Այս մասին հայտնում է գերմանական հեղինակավոր Bild պարբերականը:
Ըստ պարբերականի՝ կիսապաշտպանի՝ մանչեսթերյան ակումբ տեղափոխման գործարքը կավարտվի հուլիսին միայն:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ անգլիական կողմը համաձայնել է Մխիթարյանի տրանսֆերի համար վճարել 40 մլն եվրո: