Վերին Լարսը մոտ մեկ շաբաթ փակ կլինի. ՀՀ ԱԻՆ
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Նախնական տվյալներով անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Թերեկ գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել է ջրածածկման վտանգ: