Կարճաղբյուր գյուղում գետը վարարել է. մոտ 90 տուն ջրալցվել է (թարմացված)
Հունիսի 24-ին, ժամը 16.51-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գետը վարարել է, Կարճաղբյուր գյուղը ջրալցվում է:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ մոտ 90 տուն ջրալցվել է, անասնագոմերում սատկել են անասուններ:
Պարզվել է որ հորդառատ անձրևի հետևանքով սելավատարի ջրերը ողողել են մոտ 50 տնտեսություն, վնասվել է գյուղամիջյան ավտոճանապարհը մոտ 8 կմ, սատկել է 1 հորթ և 20 հավ:
Փրկարարները պոմպի օգնությամբ սելավաջրերից մաքրել են 3 տուն: